Բիլլի Այլիշը ձայնագրել է Pixar-ի «Շիկանում եմ» մուլտֆիլմի սաունդթրեքը

14:04   21 նոյեմբերի, 2021

Բիլլի Այլիշն ու նրա եղբայր Ֆինեասը ձայնագրել են Pixar-ի «Շիկանում եմ» մուլտֆիլմի սաունդթրեքը, հաղորդում Է NME-ն:

Անիմացիոն ֆիլմի գլխավոր հերոսուհին 13-ամյա աղջիկ Մեյ Լին է։ Նա վերածվում է մեծ կարմիր պանդայի, եԵրբ նյարդայնանում է։

Մեյը եւ նրա ընկերները երկրպագում են բոյզ բենդ 4*Town-ին։ Նախագծի ստեղծողները խնդրել են Բիլլիին եւ նրա եղբորը երեք երգ գրել այդ հորինված կոլեկտիվի համար: Դրանցից մեկն արդեն կարելի է լսել նախագծի նոր թրեյլերի սկզբում։ Դրանում հնչում է նաեւ հայտնի «Bye Bye Bye» N * Sync-ին։

Մուլտֆիլմի պրեմիերան նախատեսված է 2022 թվականի մարտին։

Լուսանկարը՝ Jeff Spicer/Getty Images



© NEWS.am STYLE