Ինչպես համադրել ծավալային մուշտակներն այս ձմռանը․ 6 առավել նորաձեւ օրինակներ (ֆոտո)

16:11   21 նոյեմբերի, 2021

Մուշտակը ձմեռային զգեստապահարանի անբաժանելի մասն է կազմում։ Փափուկ տաք վերնազգեստը ոչ միայն փրկում է ցրտից, այլեւ նորաձեւ տեսք ունի ինչպես առօրյա, այնպես էլ երեկոյան կերպարների հետ համադրելիս: Այս հոդվածում մենք կքննարկենք, թե ինչպես պետք է կրել ծավալային մուշտակն այս ձմռանը։

Ջոգերների հետ

Հարմարավետ ամենօրյա կերպարի համար ընտրեք ազատ ձեւվածքի մուշտակ, որը չի սահմանափակի շարժումները։ Այս մոդելը կատարելապես կլրացնի տրիկոտաժե ջոգերներով կերպարը եւ կօգնի կոմպենսացնել համադրության պարզությունը։ Դուք կարող եք ընտրել տաբատի երանգի մուշտակ կամ «խաղալ» հակադրության հետ։ Կախված է միայն ձեր տրամադրությունից։

Կաշվե տաբատների հետ

Կտորների խաղը տպավորիչ է, այնպես որ պետք է համարձակ լինել եւ չվախենալ համատեղել միմյանց հակասող կտորները։Այս ձմռանն առաջարկում ենք «մտերմացնել» փափուկ, ծավալուն մուշտակին եւ հարթ, բայց կոպիտ կաշի ունեցող տաբատներին։ Կերպարն ընդգծելու համար, այն ամբողջացրեք կոշտ երկարաճիտներով։ Մի ծանրաբեռնեք հանդերձանքը ավելորդ դետալներով․ աքսեսուարների առատությունն այս դեպքում ավելորդ է։

Կիսաշրջազգեստի եւ զգեստի հետ

Զգեստի կամ կիսաշրջազգեստի համար հիանալի զույգ կլինի օվերսայզ, ազատ ձեւվածքի մուշտակը։ Առավել օպտիմալ երկարությունը՝ մինչեւ գոտկատեղ կամ մի փոքր ավելի ցածր: Նմանօրինակ մուշտակը տեսողական առումով չի կարճացնի ոտքերը։ Եթե դուք ցանկանում եք համադրել երկարափեշ կիսաշրջազգեստն ու երկար մուշտակը, համոզվեք, որ դրանց միջեւ տարբերությունը կազմում է առավելագույնը 10-20 սմ: Հակառակ դեպքում, կիսաշրջազգեստի եւ վերնազգեստի սահմանը մարմինը հորիզոնական կկտրի՝կազմվածքը դարձնելով անհամաչափ։

Ջինսերի հետ

Ջինսերի հետ կարելի է համատեղել ցանկացած գույնի մուշտակ: Կերպարը հարմարավետ դարձնելու համար խաղադրույք կատարեք թեթեւ մոդելների վրա, եւ եթե ցանկանում եք տրամադրություն հաղորդել աչքի տակ ունեցեք վառ, նորաձեւ գույները: Այս ձմռան լավագույն տարբերակներն են վառ կապույտի, կանաչի, բեժի եւ մանուշակագույնի բոլոր երանգները:

Դասական հանդերձանքի հետ

Մուշտակը տեսողականորեն կոմպենսացնում է համադրության խստությունը, այն դարձնում է ավելի մեղմ եւ հարմարավետ: Եթե միջավայրը թույլ է տալիս, ապա փորձեք վառ վերնազգեստով նոսրացնել ձեւական գամման։ Այս համադրությունը հանդուգն տեսք ունի եւ կօգնի առանձնանալ շրջապատից։

Total-look

Կերպարին առավելագույն ներդաշնակություն կհաղորդի մեկ երանգի համադրությունը։ Որպեսզի հանդերձանքը ճոխ տեսք ունենա, ընտրեք հագեցած ու խորը երանգներ։ Ոչ մի դեղնավուն կամ մոխրագույն ցոլք, միայն մաքուր գույն։ Սեզոնի լավագույն տարբերակներ են սպիտակ, կանաչ, վառ կապույտ total-look-երը։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Getty images



© NEWS.am STYLE