«Երբ Աստված աղջկան ուզում է լիարժեք դարձնել, նրան քույր է պարգեւում»․ Մանո Գրիգորյան

16:49   21 նոյեմբերի, 2021

Պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանը, որն ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում, նոր տեսանյութ է հրապարակել։

View this post on Instagram

A post shared by Mano (@mano_grigoryan_official)

Ինտագրամյան էջում հրապարակված կադրերում Մանոն պատկերված է դուստրերի հետ։ Նրանք սպորտային հանդերձանքով են։ «Երբ Աստված աղջկան ուզում է լիարժեք դարձնել, նրան քույր է պարգեւում՝ իր նման կամ գուցե շա՜տ տարբեր, էական չէ։ Հարազատ հոգի է պարգեւում, որ երկուսով մեկ դարձած՝ աշխարհին ցույց տան ամենաանկեղծ սերերից մեկը։ Դա քույրերի սերն է՝ նվիրական ու անդավաճան։ Մեկը կտխրի մյուսի ապրած ցավից, մյուսը կցնծա քրոջ երջանկությամբ։ Նրանք կլացեն ու կժպտան միասին, կհուսահատվեն ու նոր ուժ կստանան», - հրապարակումը մակագրել է Մանո Գրիգորյանը։

Նշենք, որ օրերս հրապարակված կադրերում Մանոն նուրբ շպարով էր, նրա մազերը հավաքված էին, իսկ կերպարն ամբողջացնում էին զարդերը։ Հրապարակմանը կից Սարգիս Գրիգորյանի կինը գրել էր․ «Երբեք չապացուցել սեփական ճշմարտացիությունը, քո ճիշտը  մյուսի համար կարող է սխալ լինել։ Մարդկանց ընկալումները խիստ տարբեր են»։



© NEWS.am STYLE