«Յուրահատուկ գեղեցկություն»․ Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը

15:39   21 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Մերի Հակոբյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել, որոնցում գրավիչ կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված սեւ-սպիտակ կադրերում Մերին կերպարանք է ընդունել տոպով, ուլտրակարճ կիսատաբատով, ինչն էլ ընդգծել է նրա անթերի կազմվածքը։ Դերասանուհու մազերն արձակված են, ընդգծված շպարով է։ «Ես վաղ առավոտից աշխատում եմ, որովհետև այն նորությունը, որով շուտով ներկայանալու եմ, մեծ աշխատանք է պահանջում։ Եվ չէ, դա միայն նոր նախագծում նկարահանվելը չէ», - երկրպագուների հետ կիսվել է Մերի Հակոբյանը։

«Երբ երկար դադարից հետո պիտի վերադառնայի սոցցանցային ակտիվության, ինչ-որ առմամբ չէի պատկերացնում` ինչպես եմ ձեզ ներկայանալու։ Անընդհատ լուսանկարվել, հոլովակներ նկարահանել, թվում էր` դա այլեւս ինձ համար չէ։

Հետո հասկացա, որ սոցցանցերը լավ հարթակ են հատկապես դերասանների համար. յուրաքանչյուր ֆոտոշարք եւ հոլովակ որպես դերասանուհի նոր կերպարով ներկայանալու հնարավորություն է։ Հենց այս սկզբունքով եմ նկարում նաեւ Տիկտոկի վիդեոները։ Ես դերասանուհի եմ և մտնում եմ նոր կերպարի մեջ։

Իհարկե, այս ամենի հետ պահում եմ անկեղծությունս իմ լսարանի հետ։ Դերասանի համար շատ կարեւոր է լինել անկեղծ հենց իր խաղի մեջ, իսկ ես խենթանալու չափ սիրում եմ մասնագիտությունս», - ավելի վաղ գրել էր դերասանուհին։

 

Լուսանկարը՝ lon__94



© NEWS.am STYLE