Եվա Զոհրաբյանի եւ ամուսնու ջերմ գրկախառնությունը (ֆոտո)

17:47   21 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Եվա Զոհրաբյանը, ում հարսանիքը տեղի է ունեցել օրեր առաջ, ամուսնու հետ մեկնել է հարսանեկան ճամփորդության։ Նա երկրպագուների ու հետեւրդների հետ պարբերաբար կիսվում է նոր լուսանկարներով։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Եվան պատկերված է ամուսնու հետ։ Դերսանուհին կրում է սպիտակ գույնի զգեստ, նույն երանգի երկարաճիտներ։ Նրա մազերն արձակված են, առանց շպարի է։ Հրապարակումը Եվան չի մակագրել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Եվան ամառային կերպարում էր։ Նա կանաչ գույնի զգեստ էր կրում ու արձակել էր մազերը։ Դերասանուհին շպարված չէր եւ լուսանկարը չէր մեկնաբանել։





© NEWS.am STYLE