«Հիասքանչ»․ Անահիտ Կիրակոսյանը՝ հմայիչ կերպարում

18:41   21 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով երեկոյան հմայիչ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է ուսը բաց, սեւ գույնի երեկոյան զգեստ։ Նրա մազերն արձակված են, նուրբ շպարով է։ Կերպարն ամբողջական են դարձնում ոճային բարձրակրունկներն ու ծավալուն աքսեսուարը։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն երկրպագուները հաճոյախոսություններ են ուղղել՝ գրելով․ «Հիասքանչ», «գեղեցկուհի»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում Անահիտը պատկերված էր ամուսնու հետ։ Զույգը լողափին էր։ Նրանք գրկախառնված պարում էին։ Դերասանուհու ամուսինն անակնկալ էր մատուցում սիրելիին։

«Ամենահաճելին միշտ անսպասելին է ...

Տաքուկ ...անկեղծ....սեր։ Շնորհակալ եմ անմոռանալիի համար....

Կարոտեցի....

Ձերմություն ու Սեր բոլորիդ...

Վիդեոն՝ արխիվից...օրը՝ անառիթ», - ընտանենակ ջերմ տեսանյութը մակագրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE