Դիանա Տոնոյանի նոր լուսանկարը Կարմիր հրապարակից

23:34   21 նոյեմբերի, 2021

Դերասան Բեն Ավետիսյանի կինը՝ դիմահարդար Դիանա Տոնոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով աշնանային լուքը։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Դիանան պատկերված է Կարմիր հրապարակում։ Նա կրում է մուգ երանգի ջինսե տաբատ, սեւ հուդի, ոճային գլխարկ։ նա արձակել է մազերն ու մեղմ շպար նախընտրել։ Հրապարակմանը կից դերասանի կինը հարց է ուղղել հետեւորդներին․ «Իսկ դուք Մոսկվան սիրու՞մ եք»։

Ավելի վաղ տեղադրված ընտանեկան կադրերում ամուսնական զույգը ջերմ գրկախառնված էր։ Հրապարակմանը կից Դիանա գրել էր․ «Կարոտել եմ քեզ», ապա նշել էր ամուսնու՝ Բեն Ավետիսյանի օգտահաշիվը։ Մեկնաբանություններում Բենն ի պատասխան կնոջ գրառմանը գրել էր, որ նա նույնպես կարոտում է։



© NEWS.am STYLE