Մահացել է «Воронины»-ի դերասան Միխայիլ Զուբովը

17:03   21 նոյեմբերի, 2021

Ռուսաստանցի դերասան եւ պրոդյուսեր Միխայիլ Զուբովը մահացել է 43 տարեկան հասակում: Այդ մասին «ВКонтакте»-ում հայտնել է դերասանի ընկերուհին՝ Ելենա Վոլոդինան:

«Կյանքից հեռացել է մեր ընկեր, հրաշալի մարդ, տաղանդավոր արտիստ, Միշա Զուբովը, ֆիլմում Միլենայի հայրը, այդպես էլ չսպասեց մեր ֆիլմին։  Չգիտեմ, թե ինչպես հիմա պետք է ապրեմ այս ամենի հետ», - ասվում է գրառման մեջ։

Դերասանի մահվան պատճառը չի նշվում։

Միխայիլ Զուբովը ծնվել է 1979 թվականի սեպտեմբերի 29-ին։

Էկրաններին դերասանն առաջին անգամ հայտնվել է 2018թ․-ին՝ «Ծիծեռնակ» մելոդրամայում։ Զուբովը հայտնի էր Դանիլա Կոզլովսկու «Մարզիչը»,  ինչպես նաեւ «Воронины» հայտնի սերրիալում, ինչպս նաեւ շատ այլ ֆիլմերում կերտած իր դերերով։

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE