«Սոյուզմուլտֆիլմ» ստուդիան ցուցադրել է վերաթողարկված «Դե, սպասիր»-ի առաջին թրեյլերը

23:06   21 նոյեմբերի, 2021

Comic Con Russia & ԻգրոՄիր2021-ի առցանց միջոցառման շրջանակներում ցուցադրվել է խորհրդային «Դե, սպասիր» մուլտֆիլմի վերաթողարկված տարբերակի առաջին թրեյլերը: Տեսահոլովակը հրապարակվել է նաեւ «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի YouTube-յան ալիքում։

«Դե, սպասիր» նախագծի ստեղծողները հայտարարել են, որ գայլի վնասակար սովորություններից կլինի վիդեոխաղերով չափից ավելի տարվելը, քանի որ այժմ չի կարելի ծխել եւ ալկոհոլ խմել էկրանին: «Սոյուզմուլտֆիլմի» ներկայացուցիչների խոսքով՝ հերոսներն ուղիղ չեն խոսի, բայց պարբերաբար կնչեցնեն «Դե, սպասիր» արտահայտությունը։

Կերպարները ենթարկվել են զգալի վերամշակման։ Բացի այդ, գայլի եւ նապաստակի արդեն սովորական դուետին ավելացրել են մի քանի նոր հերոսներ: Նշվում է, որ YouTube-ում տեսանյութի մեկնաբանություններն անջատվել են։

Մուլտֆիլմի պրեմիերան պետք է կայանա այս տարվա դեկտեմբերին։ Թողարկման ճշգրիտ ամսաթիվն այս պահին հայտնի չէ։



© NEWS.am STYLE