ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   22 նոյեմբերի, 2021

ԽՈՅԵՐ

Այսօր այնպիսի տպավորություն կլինի, ասես հողը ձեր ոտքերի տակից սողում է։ Եվ իրականում այդպես է, քանզի ձեր անձնական կյանքում անորոշ շրջան է, եւ դուք ոչ մի հեռանկար չեք տեսնում։ Այնքան տհաճ զգացողություն կլինի, որ ձեզ միայն պայծառ ապագայի հույսը ուժ կտա։

ՑԼԵՐ

Այսօր ձեր ընտանեկան կյանքը կարող է զարգանալու նոր ազդակներ ստանալ։ Սակայն մի շտապեք վատաբանել եւ կանխել այդ փոփոխությունները։ Եթե սիրելի անձնավորությունը ձեր կողքին է, ուրեմն վտանգավոր ոչինչ չի կարող լինել։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Սիրելի էակին շատ դժվար կլինի գրավել ձեր ուշադրությունը եւ հնարավոր է այնպես պատահի, որ նա չափազանցնի իր խնդիրները։ Այդպես դուք ավելի շատ ժամանակ կհատկացնեք նրան եւ սիրելին իրեն ավելի շոյված կզգա։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր տպավորություն կլինի, որ ձեր սիրելի անձնավորությունը ընդհանարապես չի հասկանում ձեզ։ Ավելին, նա ինքն անգամ չի հասկանում, թե ինչ է ցանկանում։ Հարկավոր է  մտածել, թե որքան հասկանալի ձեւով եք դուք նրան բացատրում ձեր մտքերը։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Սիրելի էակը ձեր աջակցության կարիքը կունենա։ Պետք չէ խոսել եւ խրատներ տալ։ Պարզապես նրա կողքին եղեք եւ թույլ տվեք, որ ձեր գրկում նա իրեն ավելի թույլ զգա։

ԿՈՒՅՍԵՐ

Սիրելի անձնավորությունը շատ անտրամաբանական եւ ոչ շրջահայաց կթվա այսօր։ Սակայն դա ավելի գրավիչ կդարձնի նրա կերպարը։ Մի փորձեք հասկանալ, թե ինչու է նա այդպիսին։ Նոյեմբերի 1-ին արկածային օր է ձեզ սպասվում։  

ԿՇԵՌՔՆԵՐ

Աստղերը հուշում են անկանխատեսելի լինել։ Հենց դրա շնորհիվ դուք կգրավեք ձեր սիրելիի ուշադրությունը։ Հակառակ դեպքում նա կձանձրանա ձեր կողքին եւ օգտվելով առաջին իսկ հնարավորությունից՝ ավելի հետաքրքիր մեկին կգտնի։

ԿԱՐԻՃՆԵՐ

Թեթեւ ֆլիրտը կամ դավաճանության խաղը կօգնի ամրապնդել հարաբերությունները։ Այսօր աստղերը հուշում են ավելի շատ խոսել հակառակ սեռի ներկայացուցիչների մասին եւ քննարկել սիրելիի հետ։ Բայց հիշեք՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այն, որ ձեր սիրելի էակի տարօրինակ վարքի մասին դուք արդեն արել եք որոշ հետեւություններ, չի նշանակում, որ դրանք ճիշտ են։ Չնայած դուք համոզված եք ձեր իրավացիության մեջ, բայց աստղերը հուշում են՝ միգուցե սխալվում եք։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ավագ սերնդի մասին հոգ տանելու օր է։ Այսինքն՝ կարելի է այցելել ձեր կամ սիրելիի ծնողներին, կամ զանգել նրանց։ Իսկ ավելի նախընտրելի է, գնալ եւ միասին կարգի բերել եւ ավարտել կիսատ թողած գործերը։ Դա ավելի կմտերմացնի ձեզ։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելին քննադատելու է ձեր յուրօրինակ մտքերը, բայց դրանց փոխարեն ոչինչ չի առաջարկելու։ Բայց նրա նկատողությունները շատ կառուցողական կարող են լինել, եւ դրանք կօգնեն իրականացնել ձեր նպատակը։ Քննարկեք միասին, եւ թող նա նույնպես մասնակցի որոշում ընդունելու գործին։

ՁԿՆԵՐ

Աստղերը հուշում են խուսափել վեհ խոսքերից եւ խորը զգացմունքների մասին խոստովանություններից։ Հավանականությունը մեծ է, որ ձեր խոսքերն ու զգացմունքները մի քանի ժամ անց կմարեն եւ կմնան անցյալում։ Իսկ խոստումների մասին ստիպված կլինեք հիշել ու հիշել...



© NEWS.am STYLE