«Սուր աչքերը ոչինչ են, երբ հոգիդ է լուռ». Դիանա Գրիգորյան

14:42   22 նոյեմբերի, 2021

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Դինան սեւ վերնաշապիկ է կրում։ Սցենարիստը հավաքել է մազերն ու նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին։ «Սուր աչքերը ոչինչ են, երբ հոգիդ է լուռ»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում սցենարիստը բազմագույն մուշտակ էր կրում։ Նրա մազերն արձակված էին, արտահայտիչ շպարով էր։ «Գյումրվա այս հետաքրքիր կոլորիտի ու միջավայրի մեջ են խմորվել Մհեր Մկրտչյանի մանկությունը, պատանեկությունն ու երիտասարդությունը: Այս փողոցներում է նա առաջին անգամ սիրահարվել, առաջին անգամ աքլորակռիվ տվել բակի տղաների հետ: Այս փողոցներին է պահ տվել իր սրտի ծածուկ ցանկություններն ու երազանքները, որոնցից շատերը, գուցե, այդպես էլ իրականություն չեն դարձել, ո՞վ գիտե», - հրապարակումը մակագրել էր Դիանա Գրիգորյանը։



© NEWS.am STYLE