16:45 22 նոյեմբերի, 2021Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Մարինկան սեւ բլուզ է կրում, որը համադրել է բաց գույնի վերարկուի հետ։ Դերասանուհին, որին հանդիսատեսը ճանաչում է մի շարք սերիալներում կատարած դերերով, արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պուտավոր զգեստ էր կրում։ Դերասանուհու մազերն արձակված էին, նա կարմիր շրթներկ էր նախընտրել։ «Կատաղած անձրեւը, սառն անձրեւը... Մարդկանցից մաքրել է կեղտն ու փոշին...»,- հրապարակմանը կից գրել էր դերասանուհին՝ օգտագործելով «եղանակս» հեշթեգը։