Ջերմ կադրեր. Արթուր եւ Հրաչուհի Ութմազյանների լուսանկարը

12:46   22 նոյեմբերի, 2021

Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում նա պատկերված է հայրիկի՝ ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանի հետ։ «Հազիվ համոզել եմ»,- ջերմ լուսանկարը մակագրել է Հրաչուհի Ութմազյանը։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Երեւանի կենտրոնում։ Նա սեւ եւ կարմիր գույների համադրությամբ հուդի էր կրում, սեւ տաբատ, նույն երանգի կաշվե բաճկոն։ Նրա մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր, իսկ կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ «Ապրել պահի մեջ ու ապրել մինչեւ վերջ... Իմ երջանկության բանալին ժամանակին ես հենց այդտեղ եմ գտել շաաաատ դժվարությամբ, բայց գտել եմ», - հրապարակումը մակագրել էր Հրաչուհին։



© NEWS.am STYLE