Օլգա Սերյաբկինան առաջին անգամ մայր է դարձել

11:35   22 նոյեմբերի, 2021

Ռուս երգչուհի, «Սերեբրո» խմբի նախկին մենակատար Օլգա Սերյաբկինան առաջին անգամ մայր է դարձել։ Ծնվել է նրա որդին՝ Լուկան։ Երեխայի լույս աշխարհ գալու մասին Սերյաբկինան հայտնել է իր ինստագրամյան էջում։

«Սերեբրո» խմբի նախկին մենակատարը սոցիալական ցանցում նորածին որդու հետ երկու լուսանկար է հրապարակել։ Տղան լույս աշխարհ է եկել նոյեմբերի 20-ին։

View this post on Instagram

A post shared by Ольга Серябкина (@seryabkina)

2020թ․-պի վերջին երգչուհին ամուսնացել է գործարար Գեորգի Նաչկեբիայի հետ։ Նա նախկինում աշխատել է «MALFA» ապրանքանիշում, որը պատկանում էր արտիստի համերգային պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեեւին։

Երգչուհին հղիության մասին առաջին անգամ հայտնել է աշնանը Tatler-ին տված հարցազրույցում։ Օլգան խոստովանել է, որ իր հղիությունը միեւնույն ժամանակ երկար սպասված էր ու անսպասելի։



© NEWS.am STYLE