Հարավկորեական «BTS» խումբը հաղթել է «American Music Awards»-ի գլխավոր անվանակարգում

12:11   22 նոյեմբերի, 2021

Հարավկորեական «BTS» խումբը «American Music Awards 2021» մրցանակաբաշխության ընթացքում հաղթել է «Տարվա արտիստ» անվանակարգում, հայտնում է մրցանակաբաշխության կայքը։ Անվանակարգում հաղթանակի էին հավակնում նաեւ Արիանա Գրանդեն, Drake-ը, Օլիվիա Ռոդրիգոն, Թեյլոր Սվիֆթը եւ The Weeknd-ը։

«BTS»-ի մասնակիցները դարձել են առաջին ասիացի երաժիշտները, որոնք այդ անվ անակարգում մրցանակ են ստացել։

Ավելի վաղ «MTV Europe Music Awards» մրցանակաբաշխության ընթացքում «BTS»-ն ամենաշատ մրցանկաներն էր ստացել՝ «լավագույն խումբ», «լավագույն փոփ կատարող», «լավագույն քեյ-փոփ (հարավկորեական փոփ երաժշտություն)» եւ «ամենահավատարիմ երկրպագուներ»: 

 



© NEWS.am STYLE