Գոշա Կուցենկոն պատմել է, թե ինչու է «Առաջին ալիքում» «պերսոնա նոն գրատա» դարձել

13:11   22 նոյեմբերի, 2021

Ռուս դերասան Գոշա Կուցենկոն պատմել է, որ դադարել է հայտնվել ռուսական «Առաջին ալիքում» ղեկավարության հետ վատթարացած հարաբերությունների պատճառով։ Ընդ որում, արդեն երկար տարիներ նրան երկրի առաջատար ալիքով ցույց չեն տալիս։ Դերասանի խոսքով՝ ինքը երկար ժամանակ չէր կարողանում հասկանալ պատճառը։

«Ինձ տարբեր շոուների էին հրավիրում, բայց ես անմիջապես հրաժարվում էի։ Այդպիսի ինչ-որ բան է տեղի ունեցել, եւ ես մնացի առանց աշխատանքի առաջատար ալիքում։ Դա շարունակվում է արդեն տասը տարի։ Եվ ինձ համար՝ որպես արտիստ, դա զգալի հարված է։ Ինձ պարզապես փրկել է «НТВ»-ն, մեր «Շտապօգնություն» սերիալը, ես առաջին անգամ հայտնվեցի դաշնային ալիքում»,- «RTVI» ալիքի «Специальный гость» նախագծի շրջանակներում Թինա Կանդելակիի հետ զրույցում ասել է արտիստը։

Դերասանին չեն հրավիրում նաեւ երաժշտական շոուներին եւ նախագծերին, թեեւ Կուցենկոն սոլո նախագիծ ունի, որով վաղուց շրջագայում է ամբողջ երկրում։



© NEWS.am STYLE