«Շատ գեղեցիկ». Աստղիկ Սաֆարյանի աշնանային կերպարը

23:48   22 նոյեմբերի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին վարդագույն բլուզ է կրում։ Աստղիկն արձակել է մազերն ու նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են ուղղել Աստղիկն․ «Շատ գեղեցիկ եք»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Աստղիկը կանաչ զգեստ էր կրում, բարձրակրունկներ։ Նա երեկոյան շպարով էր։ «Հարսանեկան օր», - հրապարակումը մակագրել էր երգչուհին։ Իսկ հետեւորդները բազում հաճոյախոսություններ էին ուղղել նրան․ «Հեքիաթային գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE