Անուշիկ Ալավերդյանի երեւանյան «street style»-ը

18:43   22 նոյեմբերի, 2021

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Անուշիկը սեւ հագուստ է կրում, որը համադրել է ոճային վերարկուի հետ։ Երիտասարդ մայրիկը երկարաճիտներ է ընտրել եւ արեւային ակնոց։ «Երեւան»,- մեկնաբանություններում այս հեշթեգն է օգտագործել երգչուհին։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ կորսետ էր կրում, ջինսե տաբատ։ Երգչուհին նուրբ շպար էր նախընտրել։ Երիտասարդ մայրիկը հրապարակումը չէր մակագրել, սակայն հետեւորդները հաճոյախոսությունն էին ուղղել․ «Հետաքրքիր եւ տարբեր»։



© NEWS.am STYLE