Տիմատիի յոթամյա դուստրն աշխատանքի է անցել

15:12   22 նոյեմբերի, 2021

Ռուս ռեփեր Տիմատիի եւ ֆոտոմոդել Ալյոնա Շիշկովայի յոթամյա դուստրը՝ Ալիսան, հայտնի մոդելային գործակալությունում աշխատանքի է անցել։ Լուսանկարները հրապարակվել են «VMODELS» գործակալության ինստագրամյան էջում։

«Ուրախ ենք ձեզ ներկայացնել մեր նոր մոդելին՝ խելացի, համարձակ եւ գեղեցիկ Ալիսային։ Բարի գալուստ մեր ընտանիք, սուպերաղջիկ»,- մակագրված են գործակալության լուսանկարները։

View this post on Instagram

A post shared by VMODELS (@vmodels_mgmt)

Ադմինիստրատորները շնորհակալություն են հայտնել նաեւ Տիմատիին, Ալիսայի մորը՝ Ալյոնա Շիշկովային եւ տատիկին՝ Սիմոնա Յունուսովային, աշխատասեր երեխայի դաստիարակելու համար։

Ռեփերի դուստրը սովորում է անգլերեն է, շախմատ խաղալ, ստեղծագործական դպրոց է հաճախում, ուր դերասանական վարպետության եւ վոկալի դասեր է անցնում։ Այս տարվա հունիսին Ալիսան առաջին անգամ բեմ է բարձրացել՝ անլգերենով ջազային հիթ կատարելով։



© NEWS.am STYLE