«Իմ հույզերը, անկեղծությունը․․․ ես ամբողջությամբ». Իննա Խոջամիրյան (վիդեո)

11:41   23 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր հոլովակ է հրապարակել, որը նկարահանվել է Դուբայում։

View this post on Instagram

A post shared by @inna_khojamiryan

Կադրերում Իննան եթերային զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Դերասանուհին արձակել է մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ ««Լուսաբաց․․․» արվեստը սկսվում է այնտեղ, ուր հանդիպում են հարազատ հոգիներ։ Իսկ մենք հանդիպեցինք լուսաբացին։ Իմ հույզերը, անկեղծությունը․․․ ես ամբողջությամբ»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին ծովի ափին։ Իննան սպիտակ զգեստ էր կրում, որն առանձնանում էր ոտքի հատվածում համարձակ կտրվածքով։ Նրա մազերը հավաքված էին, դերասանուհին մեղմ շպարով էր։ «Այնքան ազատ, որքան օվկիանոսը... ինչպես նաեւ վայրի…», - հրապարակման կից գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE