Tiffany & Co.-ն Դուբայում ներկայացրել է ապրանքանիշի պատմության ընթացքում ամենաթանկարժեք զարդը (ֆոտո)

16:17   22 նոյեմբերի, 2021

Tiffany & Co. ոսկերչական ապրանքանիշը Դուբայում ներկայացրել է իր պատմության ընթացքում ամենաթանկարժեք զարդը՝ World’s Fair վզնոցը։ Ոսկերչական տան ներկայացուցիչները պաշտոնապես չեն նշել զարդի արժեքը․ սակայն WWD-ի տեղեկություններով՝ այն գնահատվում է 20-30 միլիոն դոլար։

Վզնոցն այն զարդի վերաիմաստավորված տարբերակն է, որը Tiffany & Co.-ի կողմից ստեղծվել է 1939թ․-ի Համաշարհային ցուցահանդեսի համար։ Այդ ժամանակ վզնոցի կենտրոնական քարը 200 կարատ քաշով ակվամարինն էր, այժմ այն ամբողջությամբ կազմված է 180 կարատ քաշով ադամանդներից։

Վզնոցի կենտրոնական քարը հնարավոր է հանել եւ տեղավորել մատանու վրա։ Զարդի սեփականատերը նաեւ Tiffany & Co.-ից մշտական ծառայություն կստանա․ ոսկերիչը մշտապես կապի մեջ կլինի՝ ադամանդը վզնոցից մատանու վրա եւ հետ դնելու համար։

Ըստ Buro 24/7-ի նյութերի



© NEWS.am STYLE