Ուկրաինական շոուի աստղը մերկ նկարահանվել է ամերիկյան պոռնոկայքի համար (+18)

23:34   22 հոկտեմբերի, 2013

Ուկրաինացի 30-ամյա ֆոտոմոդել, «Ամուրի» («Холостяк») նախագծի երկրորդ եթերաշրջանի մասնակից Եվգենիա Դիորդիյչուկն ամերիկյան Met Art պոռնոկայքի համար բաց ֆոտոսեսիա է անցկացրել:

Ըստ Ivona-ի, Եվգենիա, փորձում է ճանաչում ձեռք բերել Ամերիկայում, որտեղ կեցվածք է ընդունում ոչ միայն մերկ, այլ նաեւ հագուստով. նա դարձել է American Apparel-ի դեմքը եւ նկարահանվում է ապրանքանիշի կատալոգների համար:

Նշենք, որ ամերիկյան «Ամուրի» նախագծի նման շոուներ կան աշխարհի 8 երկրներում:

Յուրաքանչյուր թողարկման ընթացքում գլխավոր հերոսը հանդիպում է մեկ կամ մի քանի աղջիկների հետ: Այդ ժամադրությունները կարող են լինել ռեստորանում, լողավազանում, նավի վրա, առանձնատանը եւ այլուր: Հանդիպման ընթացքում աղջիկները պետք է հետաքրքրեն ամուրիին եւ ազատվեն մրցակցուհիներից:

Մասնակիցների թիվը յուրաքանչյուր հաղորդման ընթացքում նվազում է: Ամուրին ինքն է ընտրում՝ ում թողնել նախագծում եւ ում ավելի լավ կցանկանար ճանաչել: Եզրափակչում միայն երկու աղջիկ է մնում: Ամուրիի ծնողների հետ ծանոթանալուց հետո հերոսն ընտորություն է կատարում եւ աղջիկներից մեկին ամուսնության առաջարկություն անում:



© NEWS.am STYLE