«Ինձ հաշված օրեր էին մնացել»․ Սելենա Գոմեսի մայրը պատմել է առողջական լուրջ խնդիրների մասին

18:17   22 նոյեմբերի, 2021

Նախօրեին Սելենա Գոմեսի մորը՝ Մենդի Տիֆիին, համացանցում քննադատել են ավելորդ քաշի պատճառով։ Երգչուհու ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել՝ նշելով, որ ինքն ամաչում էր, որ քաշ է հավաքել։ Նա հայտնել է, որ վերջերս է հաղթահարել պնեւմոնիան։ 

«ես երբեք չէի պատրասվում դա քննարկել, բայց ես գիտեի, որ երբ թողարկվի «Entrepreneur»-ի շապիկը, ինձ գրելու են ավելորդ քաշիս մասին»,- գրել է Տիֆին։

View this post on Instagram

A post shared by Mandy Teefey (@mandyteefey)

Նա նշել է, որ առանց բժիշկների օգնության եւ մտերիմների աջակցության չէր հաղթահարի հիվանդությունը։ «Ինձ ասացին, որ ինձ ապրելու մի քանի օր էր մնացել։ Ես հրաշալի բժիշկներ եմ ունեցել, իմ ընտանիքի եւ ընկերների աջակցությունը, որոնք աջակցում էին ինձ։ Ես պայքարել եմ։ Բժիշկները պայքարում էին, եւ ես քչերից մեկն էի, ում հաջողվեց»,- նշել է նա։



© NEWS.am STYLE