«Միրաժ» խմբի նախկին մենակատար Մարգարիտա Սուխանկինան պատմել է, թե ինչպես է նիհարել 30 կիլոգրամով

19:11   22 նոյեմբերի, 2021

«Միրաժ» խմբի նախկին մենակատար Մարգարիտա Սուխանկինան НТВ-ի «Звезды сошлись» հաղորդման եթերում խոստովանել է, որ ստամոքսի փոքրացման վիրահատությունից ինը ամիս անց նիհարել է 30 կիլոգրամով։

«Ես գրեթե 100 կիլոգրամ էի կշռում։ Ես վիրահատություն եմ կատարել։ Անկեղծորեն կասեմ՝ փորձել եմ բոլոր դիետաները, ես հակված եմ գիրության եւ ամբողջ կյանքիս ընթացքում փորձում եմ ինձ զսպել։ Ես անկեղծորեն փորձել եմ։ Դիատաներն ինձ օգնում էին մինչեւ 40 տարեկանը։ Իմ նորման 70 կիլոգրամ է․ ես հիմա այդքան եմ կշռում»,- նշել է Սուխանկինան։

Սուխանկինային վիրահատությունը խորհուրդ է տվել հումորիստ Ալեքսանդր Մորոզովը, որը եւս վիրաբույժների օգնությամբ կտրուկ նիհարել է։ Նա է պնդել խորհրդատվության գնալ։ Սուխանկինան պնդում է, որ գոհ է իր կազմվածքից եւ ոչ մի դեպքում չէր ցանկանա վերադառնալ ավելորդ քաշի հետ կապված խնդիրներին։ Երգչուհին այժմ վերականգնվում է, վիտամիններ է խնում են պատրաստվում է նոր ելույթների։



© NEWS.am STYLE