Լյուբով Ուսպենսկայան բողոքել է նախկին ամուսնու պարբերական ծեծից

20:11   22 նոյեմբերի, 2021

Ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան Իդա Գալիչի «Звезда в ответе» հաղորդման ընթացքում բողոքել է նախկին ամուսնուց՝ գործարար Ալեքսանդր Պլակսինից։ Շանսոնի աստղի խոսքով՝ իր դստեր՝ Տատյանայի հայրը մշտապես ընտանեկան բռնություն է գործադրել, իսկ ինքը հանդուրժել է ծեծն ու վախեցել է այդ մասին պատմել ծանոթներին։

«Ես չէի ցանկանում, որ բոլորն իմանային, որ իմ անձնական կյանքը չի դասավորվել, որ ես տառապում եմ բռանարարի պատճառով, որ նա ինձ ծեծում է։ Ռուսաստանում համերգներից մեկի շրջականերում ես պետք է ներկա լինել մամուլի ասուլիսին, սակայն նա այնպիսի կապտուկներ էր առաջացրել, որ ես ստիպված եմ եղել չեղարկել։ Եվ նույնիսկ մի անգամ ցանկացել է իր դուրս գցել պատուհանից․ Տանեչկան վկա է եղել»,- խոտովանել է Ուսպենսկայան։

Խմելով Պլակսինը կորցնում էր վերահսկողությունը։ Սակայն սթափ վիճակում եւս հաճախ նեղացրել է կնոջը՝ նրան սարսափելի ու ապաշնորհ անվանելով։

«Հարբելիս նա կորցնում էր վերահսկողությունը, կարող էր խայտառակել ինձ։ Երբ դահլիճում համերգից հետո ինձ սեղանի շուրջ էին հրավիրում, նա բռնում էր մազերս ու քարշ տալիս ամբողջ սրահում։ Երբ սթափ էր, կարող էր ասել․ «Դու իմ կյանքի ամենավատ կինն ես ու անտաղանդ երգչուհի»»,- պատմել է Լյուբովը։

Հիմա արդեն երգչուհին չի հասկանում, թե ինչու է այդքան երկար ժամանակ հանդուրժել նվաստացումը։ Սակայն այդ ժամանակ նա ներել է ամուսնուն ու նույնիսկ արդարացնել։

Աղբյուրը՝ «Կոմսոմոլսկայա պրավդա»



© NEWS.am STYLE