«Հիասքանչ». Էլեն Ասատրյանի լուսանկարը

10:39   23 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ զգեստ է կրում, որը համադրել է սեւ պիջակի հետ։ Էլենն արձակել է մազերն ու վառ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Հետեւորդները դերասանուհուն դրական խոսքեր են գրել․ «Հիասքանչ»։ 

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում, նույն գույնի մարզակոշիկներ։ Նրա մազերը հավաքված էին, նուրբ շպարով էր։ Կերպարն ամբողջական էին դարձնում ականջօղերը։ Դերասանուհին հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր էին ուղղել․ «Ոճային», «սիրուն»։



© NEWS.am STYLE