Մեթյու Մաքքոնահին կարող է հաղթել 2022-ի նահանգապետի ընտրություններում

10:09   23 նոյեմբերի, 2021

Ամերիկյան Տեխաս նահանգի բնակիչները ցանկություն են արտահայտել քվեարկել հոլիվուդյան դերասան Մեթյու Մաքքոնահիի օգտին նահանգապետի պաշտոնում նրա առաջադրվելու դեպքում։

Ըստ հարցման, որն անցկացրել են Dallas Morning News-ը Տեխասի Թայլերի համալսարանը, նահանգում ցանկանում են նահանգապետի պաշտոնում տեսնել Մաքքոնահիին։ Ըստ տվյալների՝ նա հաղթում է ինչպես գործող նահանգապետ Գրեգ Էբոթին, այլեւ դեմոկրատների թեկնածու Բետո օ ռուրկին։ Սակայն երբ հարցվողներին առաջարկել են ընտրել երեք թեկնածուներից մեկին, Էբոտն առաջբ է անցել մյուսներից։

Hollywood Reporter-ի հաղորդմամբ՝ Մաքքոնահին հնարավոր է համարել իր մասնակցությունը նախընտրական արշավին, սակայն վստահ չէ՝ արդյոք կկարողանա «իրական օգուտ բերել» Տեխասին։ Վերլուծաբանների խոսքով՝ դերասանն իր հայտնիության շնորհիվ նահանգապետ դառնալու բարձր շանսեր ունի։



© NEWS.am STYLE