«Տարբերվող». Մարինկա Խաչատրյանի լուքը

20:42   23 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային լուքը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ բլուզ է կրում, որը համադրել է բաց գույնի տաբատի հետ։ Մարինկան արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Մեկնաբանությունների հատվածում հետեւորդները դրական խոսքեր են ուղղել Մարինկային․ «Տարբերվող»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Մարինկան սեւ բլուզ էր կրում, որը համադրել էր բաց գույնի վերարկուի հետ։ Դերասանուհին, որին հանդիսատեսը ճանաչում է մի շարք սերիալներում կատարած դերերով, արձակել էր մազերն ու արտահայտիչ շպարով էր։

 



© NEWS.am STYLE