Պրոդյուսեր, հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանը նոր հրապարակում է արել, որում անդրադարձել է ցուրտ եղանակին մաշկի խնամքի թեմային։
«Եղանակային փոփոխությունների հետ մեկտեղ կարիք է առաջանում նաև վերանայել խնամքը։ Սա պայմանավորված է նրանով, որ ցուրտ կլիմայական պայմաններում մաշկն ավելի է հակված ջրազրկման։ Առհասարակ, մաշկի խոնավեցումը կարեւոր գործոն է, բայց ցրտին՝ դրա դյուրագրգիռ դառնալու պատճառով, կարիք է առաջանում հավելյալ խոնավեցման։ Որպեսզի այս ամենը շատ բարդ չթվա՝ առաջնորդվենք հետևյալ սկզբունքով։ Նորմալ մաշկ ունեցողները սառը եղանակին քսուք ընտրելիս պետք է նախապատվություն դարձնեն չոր մաշկի համար նախատեսված քսուքներին։ Համակցվածը՝ յուղոտ մաշկի համար նախատեսված քսուքներին։ Յուղոտը՝ էլ ավելի հագեցած քսուքներին։
⠀
Մնացած խնամքի միջոցները կարող են մնալ անփոփոխ։ Ու եթե տոնային քսուքներն ամռանը ծանրացնում են մեր մաշկը, ապա ձմռանը դրանք պաշտպանիչ շերտ են հանդիսանում։
⠀
View this post on Instagram
Իսկ առհասարակ առողջ և գեղեցիկ մաշկ ունենալու համար միայն արտաքին խնամքը բավարար չէ։ Պետք չէ մոռանալ շատ ջուր խմելու մասին։ Հնարավորության դեպքում պետք է ունենալ օդը խոնավեցնող սարք (ցանկալի է ննջասենյակում): Եվ փորձեք բնակարանը հաճախ օդափոխել»,- ինստագրամյան էջում գրել է երիտասարդ մայրիկը։