Ոճային աքսեսուարներ. Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը

21:42   23 նոյեմբերի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Աստղիկը սեւ հագուստ է կրում։ Երգչուհին արձակել է մազերն ու արտահայտիչ դիմահարդարում է ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել են ոճային աքսեսուարները՝ վզնոց, ականջօղեր։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին վարդագույն բլուզ էր կրում։ Աստղիկն արձակել էր մազերն ու նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր էին ուղղել Աստղիկն․ «Շատ գեղեցիկ եք»։



© NEWS.am STYLE