Ակտիվիստները Ջոան Ռոուլինգին սպառնում են հաշվեհարդար տեսնել

14:11   23 նոյեմբերի, 2021

Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգն իր Twitter-ի էջում բողոքել է, որ նախօրեին երեք անծանոթ մարդիկ լուսանկարվել են իր տան ֆոնին եւ իր հասցեով լուսանկարները հրապարակել են համացանցում, հայտնում է Daily Mail-ը։

«Հարի Փոթերի» հեղինակին տրանսֆոբ արտահայտություններից հետո համացանցում հաճախ են սպառնում։ Ջոան Ռոուլինգին սպառնում են ֆիզիկական հաշվեհարդարով ու պայթուցիկ սարքի տեղադրմամբ։ Գրողը նույնիսկ ոստիկանություն է դիմել՝ պաշտպանելու իրեն ու մտերիմերին։

Նախորդ տարվա ամռանը Ռոուլինգին մեղադրել են տրանսգենդեր եւ տրանսսեքսուալ մարդկանց հանդեպ թշնամական վերաբերմունքի համար։ Հեղինակը կատակել է «կին» բառը «մարդ, որը դաշտանային ցիկլ» է ունենում արտահայտությամբ փոխարինելու փորձի վերաբերյալ։

«Մարդիկ, որոնք դաշտանային ցիկլ ունեն։ Ես գրեթե վստահ եմ, որ ինչ-որ բառ կար այդ մարդկանց համար։ Կանա՞յք (Wumben? Wimpund? Woomud?»)»,- կատակել էր գրողը։



© NEWS.am STYLE