Հավաքածու չի լինի․ Քայլի Ջենները չեղարկում է կոսմետիկայի տոնական շարքի թողարկումը

15:48   23 նոյեմբերի, 2021

Համացանցում տեղեկատվություն է տարածվել, որ Քայլի Ջենները «Astroworld» փառատոնի ընթացքում ողբերգության պատճառով չի թողարկի Kylie Cosmetics-ի տոնական հավաքածուն։ Փառատոնի շրջանակներում Թրեւիս Սքոթի ելույթի ընթացքում առաջացած հրմշտոցի արդյունքում տաս մարդ է մահացել, այդ թվում իննամյա տղա, որը հիվանդանոցում մահացել է բազմաթիվ վնասվածքների եւ ուղեղի այտուցի հետեւանքով։

Սովորաբար Քայլին իր կոսմետիկայի ապրանքանիշի սուրբծննդյան արշավը թողարկում է նոյեմբերին, սակայն այս անգամ հավաքածուի մասին չի հայտնել։ Երկրպագուները դա ակտիվորեն քննարկում են Քայլիի ինստագրամյան էջում եւ հույս ունեն, որ նա այս տարի ոչինչ չի թողարկի։

Ավելի վաղ Թրեւիս Ասքոթի հետ համագործակցությունից արդեն իսկ հրաժարվել է «Sony» ընկերությունը, նրա մասնակցությամբ տեսարանները կհեռացնեն «Քարդաշանների ընտանիք» շոուից։

Աղբյուրը՝ Peopletalk, The Sun 



© NEWS.am STYLE