Լերա Կուդրյավցեւան պատմել է հղիության ընթացքում տարօրինակ նախընտրությունների մասին

22:08   23 նոյեմբերի, 2021

Հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան «НТВ»-ի «Звезды сошлись» հաղորման եթերում պատմել է տարօրինակ նախընտրությունների մասին, որոնք առաջ են եկել հղիության ընթացքում։ Արտիստը թեման քննարկել է երգիչ Ալեքսանդր Սերովի դստեր՝ Միշելի հետ։ Աղջիկը խոստովանել է, որ իր հղիությունն ընթանում է առանց առանձնակի համային նախընտրությունների։

«Հղիության ընթացքում մաքրող միջոցից հոտ էի քաշում։ Նախկինում տհաճ էր։ Եվ մետրո էի գնում ռելսերի հոտը զգալու»,- հիշել է Կուդրյավցեւան։

Հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան ութ տարի է՝ ամուսնացած է հոկեիստ Իգոր Մակարովի հետ։ Անկախ տարիքային տարբերություներից՝ զույգը մինչ այժմ ներդաշնակ կյանք է ցուցադրում։ Նրանք մեծացնում են երկուամյա դստերը՝ Մարիային։



© NEWS.am STYLE