Ջենիֆեր Լոուրենսը կարող էր մահանալ ավիավթարի արդյունքում

20:22   23 նոյեմբերի, 2021

Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը Vanity Fair-ին տված հարցազրույցում պատմել է ավիավթարի մասին, որին ենթարկվել է մասնավոր ինքնաթիռում։ Միջադեպը տեղի է ունեցել 2017թ․-ի ամռանը, երբ աստղը հայրենի Լուիսվիլից մեկնելիս է եղել Նյու Յորք։

«Մենք բոլորս պարզապես պատրաստվում էինք մահանալ։ Ես սկսել էի մտովի ձայնային հաղորդագրություններ ուղարկել ընտանիքիս․ «Ես հիանալի կյանք եմ ունեցել, կներեք»։ Ես ինձ պարզապես մեղավոր էի զգում։ Բոլորն այնքան կվշտանային։ Եվ, Աստված իմ, իմ շունը՝ Պեպին, ծնկներիս էր նստած, եւ դա ամենավատն էր։ Այդ փոքրիկը, որը չէր խնդրել այդ ամենի մաս լինել»,- պատմել է Լոուրենսը։

Օդանավականայանում ինքնաթիռին սպասում էին հակահրեդհային մեքենաներն ու շտապօգնությունը։ Դերասանուհին, տեսնելով նրանց, սկսել է աղոթել։ Լոուրենը ստիպված է եղել այլ ինքնաթիռ նստել՝ Նյու Յորք հասնելու համար։ Նա կարողացել է անել դա՝ միայն հանգստացնող հաբ եւ սպիրտային խմիչ օգտագործելով։ Դրանից հետո դերասանուհու մոտ աէրոֆոբիա է զարգացել։



© NEWS.am STYLE