Գարիկ Մարտիրոսյանն ու Իվան Ուրգանտն առաջին անգամ միասին կվարեն «Ոսկե գրամոֆոն» մրցանակաբաշխությունը

17:12   23 նոյեմբերի, 2021

Կատակերգուներ եւ հաղորդավարներ Իվան Ուրգանտն ու Գարիկ Մարտիրոսյանը կվարեն «Ոսկե գրամոֆոն» 26-րդ մրցանակաբաշխությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Գարիկն արդեն չորս անգամ եղել է միջոցառման բեմում, Իվանը՝ 13։ Սակայն արտիստները դեռ երբեք միասին ելույթ չեն ունեցել։

«Վերջին անգամ «Ոսկե գրամոֆոն» մրցանակաբաշխությունը վարել եմ 12 տարի առաջ։ Ինձ մոտ հանդիսատեսին ասելու շատ բան է կուտակվել։ Ես երկար էի սպասում Կրեմլի բեմ դուրս գալուն, եւ ինձ հնարավոր չի լինի կանգնեցնել»,- նշել է Մարտիրոսյանը։

«Ոսկե գրամոֆոն» մրցանակաբաշխությունը հիմնվել է «Ռուսական ռոդիո»-ի կողմից եւ յուրաքանչյուր տարի անց է կացվում 1996թ․-ից։ Ռադիոալիքի եթերում հեռարձակվում է նույնանուն հիթ-շքերքը, որն ամեն շաբաթ որոշում է 20 լավագույն երգերը։



© NEWS.am STYLE