Ինչպես է Քանիե Ուեսթն ամուսնության առաջարկ արել Քիմ Քարդաշյանին (ֆոտոռեպորտաժ)

11:32   23 հոկտեմբերի, 2013

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հոկտեմբերի 21-ին՝ Քիմ Քարդաշյանի ծննդյան օրը, ռեփեր Քանիե Ուեսթը նրան ամուսնության առաջարկություն արեց: Երաժիշտը լավ երեւակայություն ունի եւ այդ իրադարձության համար վարձել էր Սան Ֆրանցիսկոյի բեյսբոլի մարզադաշտը: Քանի որ միջոցառումը փակ է եղել, լուսանկարներն ավելի ուշ են հայտնվել համացանցում: NEWS.am STYLE-ը հավաքել է տարբեր միկրոբլոգերում հրապարակված բոլոր լուսանկարները եւ ահա թե ինչ է ստացվել:

 

Քանիեն սիրելիին ադամանդակուռ ոսկե մատանի է նվիրել Lorraine Schwartz-ից:

 

Հատուկ նշանադրության համար Քանիեն վարձել է Սան Ֆրանցիսկոյի բեյսբոլի մարզադաշտը եւ հրավիրել միայն ընտանիքի անդամներին եւ մտերիմ ընկերներին:

 

Քարդաշյան ընտանիքը ժամանել է մասնավոր ինքնաթիռով:

 

Երբ սիմֆոնիկ նվագախումբը նվագել է Լանա Դել Ռեյի «Young and Beautiful» երգը, էկրանին հայտնվել է «Խնդրում եմ, ամուսնացիր ինձ հետ» (Pleeease, marry meee!) գրությունը: Հարսնացուի «այո»-ից հետո շքեղ հրավառություն է սկսվել:

 

Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը հանդիպում են 2012 թվականի մարտից, իսկ այս տարի ծնվեց նրան դուստրը՝ Նորթը:

Նշենք, որ Քիմ Քարդաշյանի համար Քանիե Ուեսթի հետ ամուսնությունը կդառնա երրորդը: Քիմի առաջին ամուսինը պրոդյուսեր Դեյմոն Թոմասն էր, ում հետ նա ապրեց 4 տարի: Իսկ երկրորդ ամուսնու՝ բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ Քարդաշյանն ապրեց 72 օր, սակայն վերջնականապես ամուսնալուծվեց միայն 2013 թվականի հունիսին:



© NEWS.am STYLE