«Սիմֆոնիկ մուլտֆիլմեր». նորարարական ձեւաչափով համերգ երեխաների համար

17:22   23 նոյեմբերի, 2021

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) ներկայացվեց «Սիմֆոնիկ մուլտֆիլմեր»/"Symphonic Cartoons" համերգային ծրագիրը։ Համերգին հնչեցին հայտնի ու սիրված մուլտֆիլմերի մեղեդիների սիմֆոնիկ կատարումները։

Զուգահեռ մեծ էկրանին ցուցադրվում էին հատվածներ մուլտֆիլմերից։ Հանդես եկան նաeu մենակատարներ Սիլվա Պետրոսյանը, Լուսինե Ստեփանյանը, Կիմ Սարգսյանը, Մարիցա Թիլիքյանը։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Հարություն Արզումանյանը։

Մաեստրո Արզումանյանը նկատում է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն արդեն մի քանի տարի ներկայացնում է երեխաներին ուղղված համերգային ծրագրեր։ Նա, մասնավորապես, հիշատակեց նաեւ վերջերս ներկայացված Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա» երաժշտական նախագիծը, որը նույնպես հաջողությամբ ընդունվեց։ Եվ բոլոր այդ նախագծերի նպատակը երեխաներին նվագախմբային կատարողական արվեստի հետ ծանոթացնելն ու դասական երաժշտության հետ մտերմացնելն է։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից նախկինում նույնպես ներկայացվել են մուլտֆիլմերի մեղեդիները, սակայն այս համերգային ծրագրում կան փոփոխություններ. ներառվել են նաեւ հայկական մուլտֆիլմերի մեղեդիներ։ Երաժշտության նվագախմբային մշակումները կատարվել են Սիմֆոնիկ նվագախմբի կողմից։ Համերգն իրականացվել է նորարարական ձեւաչափով. նորարարական մեթոդների շնորհիվ սինխրոնացվել էին էկրանին ցուցադրվող տեսանյութերը եւ նվագախմբի կատարումները։ 

 

 



© NEWS.am STYLE