Թողարկումից հինգ օր անց Ադելի նոր ալբոմը վաճառքի ռեկորդ է սահմանել

23:11   23 նոյեմբերի, 2021

Ադելի նոր՝ «30» ալբոմը ԱՄՆ-ում ամենավաճառվողն է դարձել պաշտոնական թողարկումից հինգ օր անց: Billboard-ի տվյալներով՝ այդ ընթացքում վաճառվել է ալբոմի ավելի քան 500 000 օրինակ, ինչը գերազանցել է Թեյլոր Սվիֆթի ռեկորդը: Այժմ այն 2021 թվականին ամենաշատ վաճառվող ալբոմն է։

Նոր ալբոմում երգչուհին կիսվում է ամուսնալուծության վերաբերյալ իր ապրումներով, որն ավարտվել է 2021 թվականի մարտին։ Ադելն ալբոմը նվիրել է իր ութամյա որդուն՝ Անջելոյին, եւ այն պետք է օգնի երեխային հասկանալ, թե ինչու են ծնողները բաժանվել։



© NEWS.am STYLE