«Կնոջը երջանիկ դարձնելն այն բնական ծրագիրն է, որը կառավարում է յուրաքանչյուր տղամարդու»․ Մայա Պողոսյան

22:39   23 նոյեմբերի, 2021

Մայա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Մայան կրում է վարդագույն տոպ, ջինսե տաբատ։ Նա արձակել է մազերը, նվազագույն շպարով է։

«Յուրաքանչյուր, նույնիսկ ամենալուրջ, գործնական, ամենասկզբունքային տղամարդու հոգում ապրում է ռոմանտիկ անձնավորություն։ Կնոջը երջանիկ դարձնելն այն բնական ծրագիրն է, որը կառավարում է յուրաքանչյուր տղամարդու։ Տղամարդը չի կարող ինչ-որ բան անել միայն իր համար, նա հաճույք չի ստանում դրանից, քանի որ նրա զգացմունքային դաշտն այնքան էլ լայն չէ, որքան կնոջինը։

Կնոջ էներգիան, ահա թե ինչն է գրգռում տղամարդու միտքը, եւ բորբոքում ներքին կրակը։ Էմոցիան էներգիա է, որին գնում է տղամարդը։ Որքան կնոջ զգացմունքները վեհ են, այնքան ավելի հեշտ է տղամարդուն «առաջ գնալ»։ Ահա, թե ինչու պետք է զբաղվեք ձեզնով․․․ Կանայք զգում են իրենց զգողականությունտ եւ ծաղիկ են դառնում տղամարդու համար․․․», - հրապարակման կից գրել է Մայա Պողոսյանը, ապա նշել նաեւ ամուսնուն։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ գզեստ էր կրում։ Մայա Պողոսյանն այն համադրել էր նույն գույնի երկարաճիտների հետ։ Նա արձակել  էր մազերը, կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։



© NEWS.am STYLE