«Աշնան արեւը հզոր էներգետիկա ունի՝ վայելելու իրական ժամանակն է»․ Հասմիկ Խոջյան

23:42   23 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Հասմիկը կրում է վանդակավոր պրինտով վերնաշապիկ, սեւ կիսաշրջազգեստ, որոնք համադրել է սեւ գույնի երկարաճիտների հետ։ Նա արձակել է ուղիղ հարդարված մազերը, նախապատվությունը տվել նուրբ շպարին։ «Աշնան արեւը հզոր էներգետիկա ունի՝ վայելելու իրական ժամանակն է։ Ի դեպ, կարդացե՞լ եք Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան Արեւը»», - հրապարակումը մակագրել է երիտասարդ դերասանուհին։

«Արեւոտ ու անկեղծ ժպիտներն այլ են.... Եվ պարտադիր է, որ արեւը լինի ներսումդ՝ մտքում, սրտում, հոգում։ Հակառակ դեպքում դրսի ամենակիզիչ արեւն էլ չի օգնի, որ մարդը երջանիկ լինի։ Իսկ երբ արեւը քո ներսում է, դու արեւոտ ու ժպտերես ես անգամ, երբ դրսում փոթորիկ է։

Ու ներսիդ փոթորիկները հանդարտվում են շատ արագ, որովհետև դու հաշտ ես ինքդ քեզ հետ.... հաշտ ես ու անկեղծ... եւ նույնսիկ ամենաուժգին ներքին փոթորիկից հետո բացվելու է ամենալուսավոր առավոտը ու դու նորից անկեղծ ժպտալու ես՝ երջանիկ ես լինելու։

Հիշիր։ Դու ես քեզ երջանիկ դարձնողը։ Դու ես քո վաղվա օրը ստեղծողը։ Այսօր մտածիր լավագույնի մասին և վաղը այն կլինի քոնը»,- ավելի վաղ մեկնաբանություններում գրել էր նա։

 

Լուսանկարը՝ mil_photographer_



© NEWS.am STYLE