ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

10:00   24 նոյեմբերի, 2021

ԽՈՅԵՐ

Այսօր Խոյերի մոտ հիանալի օր է լինելու սիրո բոլոր դրսեւորումների համար: Եթե նրանք արդեն ունեն երկրորդ կեսեր, ապա նրանց անմոռանալի երեկո է սպասվում: Իսկ եթե Խոյերը միայն առաջին քայլերն են կատարում նոր հարաբերություններում, ապա այդ հիանալի օր է լինելու առաջ գնալու եւ միմյանց մասին հնարավորինս շատ տեղեկություններ ստանալու համար:

ՑԼԵՐ

Այսօր աստղերը այնպես կդասավորվեն, որ Ցլերը կստանան ուշադրության կենտրոնում հայտնվելու բոլոր հնարավորությունները: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Երկվորյակները այսօր պետք է իրենց դռները բացեն ամեն տեսակի նորարարության առջեւ. զուգընկերների հետ մի արտասովոր վայր այցելել, անդամակցել որեւէ խմբակի, որի մասին Երկվորյակները վաղուց էին երազում կամ էլ ծանոթանալ ավելի հետաքրքիր մարդկանց հետ: 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր Խեցգետինների համար բարդ կլինի ձեռնպահ մնալ անծանոթ մարդկանց հետ ռոմանտիկ ծանոթություններ հաստատելուց, հատկապես եթե նրանք հաճելի արտաքինով անձինք են: Ինչու՞ ոչ...

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր Առյուծները հնարավորություն կունենան նորովի դիտարկել նրանց, ում տեւական ժամանակ ուղղակի գործընկերներ, ընկերներ կամ էլ ուղղակի ծանոթներ են համարել: 

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր աստղերը կտրականապես արգելում են Կույսերին տանը նստել եւ միայնակ սիրային ապրումների մեջ խորասուզվել: Օրն ուղղակի ստեղծված է նոր տպավորությունների, գիտելիքների եւ ծանոթությունների համար:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրելիների հետ հարաբերություններում Կշեռքները ստիպված կլինեն դրսեւորել իրենց մարտական կամ դիվանագիտական որակները: 

ԿԱՐԻՃՆԵՐ

Եթե Կարիճները այժմ ընտրության առջեւ են կանգնած, այսօր կամ էլ մոտ ժամանակներս նրանք պետք է բարդ ընտրություն կատարեն եւ ընտրեն իրենց սրտի թեկնածուներից ամենից արժանի անձնավորությանը: 

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր Աղեղնավորները սիրո հարցում կարող են իրենց իսկական խուզարկուներ զգալ: Եթե վերջերս նրանք փորձել են բացահայտել իրենց հետաքրքրող անձնավորության շուրջ տարածված գաղտնիքը, ապա այսօր Աղեղնավորները հնարավորություն ունեն գտնել այն մանրուքը, որը ժամանակի ընթացքում թույլ կտա նրանց բացահայտել ողջ գաղտնիքը: 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր Այծեղջյուրները էյֆորիայի գրկում են գտնվելու: Զգացմունքների նմանատիպ ուժգնությունը կարող է հոգնեցնել նրանց՝ ստիպելով ուղղակի ուշաթափվել հոգնածությունից: 

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր Ջրհոսներիը կարող են գտնել այն հարցի պատասխանը, որի շուրջ վերջերս երկար են մտորել, միայն եթե ուսումնասիրեն բոլոր կարծիքները եւ տարբերակները:

ՁԿՆԵՐ

Այսօր Ձկները հնարավորություն ունեն սիրելիների հետ իրենց հարաբերություններին նոր շունչ հաղորդել: Միայն իրենք պետք է որոշեն, ենթարկվել այդ մղմանը եւ փփոոխություններին ընդառաջ գնալ, թե ամեն ինչ թողնել այնպես, ինչպես որ կա:



© NEWS.am STYLE