Կենդանակերպի նշաններ, որոնց դժվար է սիրել

21:12   27 նոյեմբերի, 2021

Կույս

Կույսերը Կենդանակերպի նշաններից ամենաինքնաբավն են: Նրանք հարաբերությունների մեծ մասին կառավարիչի դիրքերից են մոտենում: Կույսերը մարդկանց մեծ մասին մեխանիկորեն մեկնած ձեռքի հեռավորությամբ են պահում, մինչեւ համոզվեն, որ նրանց կարելի է վստահել: Կույսերը դյուրին չեն սիրո հարցում: Ինչ-որ մեկին սիրելու համար Կույսերը պետք է թուլացնեն իրենց պաշտպանությունն ու բացվեն, ինչը, սակայն, նրանց հատուկ չէ:

Կարիճ

Կարիճներն իրենք էլ չեն հասկանում՝ ինչ են ուզում: Նրանք մե՛կ սառն են, մե՛կ այրող: Կարիճները կարող են անհավանականորեն հյուծել, այդ պատճառով էլ նրանց հարաբերություններն արագրեն ավարտվում են: Մինչեւ էմոցիոնալ առումով չհասունանան, Կարիճները պատրաստ չեն լինի իրական հարաբերությունների:

Աղեղնավոր

Աղեղնավորներն իմպուլսիվ ու ազատասեր են: Ինչ-որ առումով սա նրանց հետաքրքիր զուգընկեր է դարձնում, որոնց հետ երբեք ձանձրալի չէ: Սակայն, մյուս կողմից, նրանք երբեք չեն կենտրոնանում ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի վրա: Նրանք մշտական շարժման, նոր արկածների որոնումների մեջ են: Աղեղնավորները կզգան, որ գտել են իրենց երկրորդ կեսին, երբ կարողանան համընթաց քայլել իրենց զուգընկերոջ հետ:

Ջրհոս

Ջրհոսները հակված չեն բացվել եւ մարդկանց իրենց աշխարհ թողնել: Ջրհոսների հանդեպ սերը բարդացնում է նաեւ այն փաստը, որ նրանք միշտ տարածություն են պահպանում իրենց ու մարդկանց մեծամասնության միջեւ: Ջրհոսներին պետք է մեկը, ում նրանք իսկապես կարող են վստահել, նրա կողքին իրենց հարմարավետ զգալ՝ լինելով խոցելի:

Այծեղջյուր

Այծեղջյուրը պրակտիկ աշխատամոլ է: Եվ չնայած նրանք հուսալի ու պատասխանատու աշխատակիցներ են, դա նաեւ նշանակում է, որ նրանք ամեն ինչին վերաբերում են ինչպես բիզնես նախագծի: Այծեղջյուրները պետք է վարժվեվն վստահել իրենց սրտին այնպես, ինչպես գլխին՝ իրական, հուսալի սեր գտնելու համար:

Երկվորյակ

Երկվորյակներն անվճռական ու չափազանց էմոցիոնալ են: Չնայած որոշ առումով դա կարող է նրանց հետ շփումը հոգնեցուցիչ լինել, բայց դա նաեւ նշանակում է, որ նրանք սիրում են ամբողջ սրտով եւ հավատում են այն ամենին, ինչ զգում են: Երբ Երկվորյակները սիրում են, նրանք տրվում են ամբողջությամբ: Նման սերն ու նվիրվածությունը կարող են վախեցնել, բայց խոցելիության նման մակարդակը ոչ բոլորին է հասանելի:

Առյուծ

Առյուծի նման դինամիկ եւ գրավիչ նշան չկա: Առյուծն անկախ է եւ ինքնավստահ: Այդ պատճառով կարեւոր է, որպեսզի Առյուծի զուգընկերը հասկանա, որ ձեր կարիքը չունի: Նա այնքան է գրավում, որ անհնար է նրանով չտարվել: Առյուծը վառ աստղ է, եւ զարմանալի չէ, որ բոլորը սիրում են նրան:

Խոյ

Ակտիվ, հուզիչ եւ կրքոտ Խոյն իր զուգընկերոջն իր աշխարհի կենտրոնը կդարձնի: Նրա ուշադրության կենտրոնում միայն իր ընտրյալը կլինի, նա հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի նրա համար ամեն ինչ լինի: Նա կսատարի սիրելիին եւ ամուր թիկունք կդառնա, երբ զուգընկերն իր կարիքն ունենա: Ո՞վ կհրաժարվի նրան հարաբերություններից:

Ցուլ

Ցուլերը Կենդանակերպի նշանների ամենահավատարիմ եւ կայուն նշանն են: Երբ Ցուլը սիրում է ինչ-որ մեկին, ուրեմն՝ երկարատեւ: Նա ոչինչ չի թաքցնում, հնարավորինս ազնիվ է իր երկրորդ կեսի հետ: Նման հավատարմություն եւ նվիրվածություն հազվադեպ է հանդիպում, այդ պատճառով, երբ նման մարդու եք հանդիպում, բաց մի թողեք:

Կշեռք

Կշեռքները միայն մեկ բան են ուզում. որպեսզի բոլորը գոհ ու երջանիկ լինեն: Դա վերաբերում է բոլորին, իսկ հատկապես նրանց, ում սիրում են: Կշեռքները հնարավոր ամեն ինչ կանեն, որպեսզի համոզվեն, որ իրենց զուգընկերը երջանիկ է: Նրանց դյուրին է սիրել, քանի որ նրանք ջինջ զգացմունք են նվիրում:

Ձկներ

Ձկները, թերեւս, ամենասիրող սիրտն ունեն: Նրանք խորապես զգում են յուրաքանչյուր էմոցիա, նաեւ հեշտությամբ արտահայտում են այն ամենը, ինչ ուզում են իրենց սիրող մարդկանցից: Նրանք ոչինչ չեն թաքցնում: Նրանք անցնում են հրի ու ջրի միջով՝ իրենց սիրելիի մոտ վերադառնալու համար:

Խեցգետին

Խեցգետինները գերհոգատար եւ զգայուն էություն ունեն, որոնք սիրում են աներկբա: Նրանք կարողանում են ներել եւ համբերատար լինել: Խեցգետինների վրա կարող եք հույս դնել օրվա ցանկացած ժամին: Նրանք հրաշալի ցուցադրում են, թե ինչպիսին պետք է լինի սերը:

 



© NEWS.am STYLE