«Մոսկվան երբեք չի քնում». ինչ զգեստ է ընտրում Լուիզա Ներսիսյանը երեկոյան կերպարի համար

10:39   24 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում շքեղ կերպարում է։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին սեւ զգեստ է կրում։ Լուիզան հավաքել է մազերն ու արտահյատիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջական են դարձրել խոշոր ականջօղերը։ «Մոսկվան երբեք չի քնում»,- մեկնաբանություններում գրել է երիտասարդ մայրիկը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են գրել նրան․ «Շատ գեղեցիկ եք»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե բաճկոն էր կրում։ Լուիզա Ներսիսյանն արձակել էր մազերը, նախապատվություն տվել խոշոր աքսեսուարին՝ ականջօղերին։

 



© NEWS.am STYLE