Սոբչակի մասնակցությամբ վթարից մահացած կնոջ նախկին ամուսինը հաղորդավարուհուց երկու միլիոն դոլար է պահանջում

11:11   24 նոյեմբերի, 2021

Եկատերինա Տարասովայի նախկին ամուսինը (Տարասովան մահացել է Քսենիա Սոբչակի մասնակությամբ ավտովթարի արդյունքում) երկու միլիոն դոլարի չափով փոխհատուցում է պահանջում։ Ավելի վաղ Անտոն Տարասովը հրաժարվել էր Սոբչակի կողմից ցանկացած օգնությունից։ Տարասովը պատմել է, որ արդեն իսկ հանդիպում է ունեցել լրագրողի հետ, հայտնում է nsk.kp.ru-ն։

«Ցանկանում էի պարզել նրա դերը վթարում, թե ում էր նա աշխատանքի ընդունել եւ այլն։ Հարցրել եմ՝ արդյոք նա առնչություն ունի «Maybach»-ի վարորդի փաստաբանի հետ։ Նա ասաց՝ ոչ։ Թեեւ ես գիտեի, որ այո։ Այսինքն՝ ես բախվեցի լիակատար անսկզբունքայնության, ստի հետ»,- հայտարարել է Տարասովը։

Նա ընդգծել է, որ Քսենիա Սոբչակը մշտապես ստում է մավնան ելքով վթարի մանրամասների մասին՝ հավելելով, որ լրագրողը ստել է ինչպես իր հետ անձնական զրույցի, այնպես էլ «Առաջին ալիքին» տված հարցազրույցի ընթացքում։ «Նա ասում է, որ ես իր հարեւանն եմ, որ օգնում է ինձ։ Այդ ամենը սուտ է՝ ինչպես հարեւանության, այնպես էլ օգնության մասին պնդումները»,- նշել է Տարասովը։



© NEWS.am STYLE