Չուլպան Խամատովան «Տարվա կին» է ճանաչվել

12:14   24 նոյեմբերի, 2021

Ռուս դերասանուհի Չուլպան Խամատովան «Glamour» ամսագրի վարկածով, 2021թ․-ին դարձել է «Տարվա կին», հայտնում է «ՏԱՍՍ»-ը։  

«Շատ ուրախ եմ կին լինել, քանի որ հենց այսօր կանայք իմ շրջապատում շատ ավելի խիզախ են, պատասխանատու, հանդուգն, ազատ»,- Չուլպան Խամատովայի խոսքերը մեջբերել է գործակալությունը։

«Տարվա տղամարդ» է դարձել կատակերգու Եվգենի Չեբատկովը, իսկ «Տարվա ռեժիսոր» անվանակարգում հաղթանակ է տարել Կիրա Կովալենկոն («Սեղմելով բռունցքները»)։ «Տարվա երգչուհի» է ճանաչվել Մանիժան։

Մրցանակ է ստացել նաեւ Իրինա Ստարշենբաումը՝ «Տարվա դերասանուհի»։ Նրա մասնակցությամբ վերջին նախագծերից են «Ինսոմնիա» բազմասերիանոց թրիլլերը, ինչպես նաեւ«Общага»-ն, որը «Կինոտավր 2021» մրցանակին է արժանացել։



© NEWS.am STYLE