Միխայիլ Շուֆուտինսկուն կարող են արգելել մուտք գործել Ուկրաինա

17:07   24 նոյեմբերի, 2021

Ռուս շանսոնյե Միխայիլ Շուֆուտինսկուն կարող են թույլ չտալ մուտք գործել Ուկարինա, ուր նա մարտի սկզբին համերգ է ծրագրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի պետական սահմանային ծառայությանը։

«За милых Дам, или через 30 лет» անվանումով Շուֆուտինսկու մենահամերգը ծրագրված է 2022թ․-ի մարտի 8-ին կիեւյան սպորտի պալատում։ Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտնել է, որ դիմել է անվտանգության ծառայությանը՝ խնդրելով արգելել ռուս երգչի մուտքն Ուկրաինա Կիեւում բազմաթիվ համերգների պատճառով։  

Շուֆուտինսկին իրավիճակն առայժմ չի մեկնաբանել։

Ավելի վաղ հումորիստ եւ հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինը հայտնվել էր անձանց ցանկում, որոնք սպառնում են Ուկրաինայի ազգային անվտանգությանը երկրի «տարածքային ամբողջականության խախտման նախադրյալներ ստեղծելու» պատճառով։



© NEWS.am STYLE