«Նոր ոճ». Մերի Հակոբյանի գրավիչ ֆոտոշարքը

15:47   24 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Մերի Հակոբյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել է իր միկրոբլոգում։

Նոր ֆոտոշարքի համար Մերին բաց գույնի տաբատ է ընտրել եւ սեւ բլուզ։ Դերասանուհին արձակել է մազերն ու նախապատվություն է տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ «Նոր ոճ»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է երիտասարդ դերասանուհին։

Ավելի վաղ հրապարակված սեւ-սպիտակ կադրերում Մերին պատկերված էր տոպով, շորտով, որոնք ընդգծել էին նրա անթերի կազմվածքը։ Դերասանուհու մազերն արձակված էին։ «Ես վաղ առավոտից աշխատում եմ, որովհետև այն նորությունը, որով շուտով ներկայանալու եմ, մեծ աշխատանք է պահանջում։ Եվ չէ, դա միայն նոր նախագծում նկարահանվելը չէ», - գրել էր Մերի Հակոբյանը։



© NEWS.am STYLE