Ոճային աքսեսուարներ. Մերի Երեմյանի աշնանային լուքը

21:45   24 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Մերի Երեմյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին, որին հեռուստադիտողը ճանաչում է տարբեր սերիալներում մարմնավորած կերպարներով, բաց գույնի բլուզ է կրում, ոճային վերնազգեստ։ Մերի Երեմյանն արձակել է մազերն ու նախապատվություն տվել բնական դիմահարդարմանը, որն ընդգծել է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները՝ վզնոց, նուրբ ականջօղեր։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում, որը համադրել էր բաց գույնի վերարկուի հետ։ Մերին արձակել էր մազերը, սեւ երկարաճիտներ ու գլխարկ ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր պայուսակը։



© NEWS.am STYLE