«Սիրտս շա՜տ արագ է բաբախում»․ բալիկի սպասող Քրիստինա Եղոյանի ֆոտոշարքը Լոս Անջելեսից

18:45   24 նոյեմբերի, 2021

Երգչուհի Քրիստինա Եղոյանը, որը սպասում է առաջնեկի ծնունդին, նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել։

Նկարահանումն արվել է Լոս Անջելեսում։ Քրիստինան դրա համար սեւ հագուստ է ընտրել։ Ապագա մայրիկն արձակել է մազերն ու բնական շպար ընտրել՝ կերարն ամբողջացնելով աքսեսուարներով։ «Սիրտս շա՜տ արագ է բաբախում»,- մեկնաբանություններում գրել է Քրիստինան։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Քրիստինան եթերային զգեստ էր կրում, որն ընդգծել էր նրա կլորիկացած որովայնը։ Քրիստինան արձակել էր ուղիղ հարդարված մազերը, նախապատվությունը տվել վառ շպարին։ «Դու հրաշք ես, ով լցրեց կյանքն իմ այսօր...», - հրապարակումը մակագրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE