Երեխայի հորից բաժանվելու լուրերի ֆոնին․ Ռավշանա Կուրկովան հրապարակել է հայ որդու լուսանկարները

13:12   24 նոյեմբերի, 2021

Ռուս դերասանուհի Ռավշանա Կուրկովան ինստագրամյան էջում հրապարակել է մեկամյա որդու՝ Գասպար Ամարյանի բացառիկ լուսանկարները։

Равшана Куркова с сыном Гаспаром

«Այս կես տարվա ընթացքում Գասպարն աջակցել է մայրիկին նկարահանումների ընթացքում եւ մեր թիմին անմիջապես ստիպել է սիրահարվել իրեն»,- լուսանկարը մակագրել է հայտնի դերասանուհին՝ հրապարակումն ուղեկցելով «ամենը հանուն այդ ժպիտի» եւ «մայրիկի երջանկությունը» հեշթեգերով։

Լուսանկարներից մեկում փոքրիկը նստած է մայրիկի գրկում եւ ձեռքին խաղալիք տրակտոր է, մյուսում դերասանուհին ու որդին հեռուն են նայում, երրորդում նրանք պատկերված են մեքենայում եւ միմյանց են նայում։

Равшана Куркова с сыном

Փոքրիկի նոր լուսանկարները հրապարակվել են լուրերի ֆոնին, որ Ռավշանան բաժանվել է երեխայի հորից՝ Սերգեյ Ամարյանից։ «Только никому...» տելեգրամյան ալիքի հեղինակները պնդում են, որ Ամարյանը սկսել է հանդիպել «Cream Soda» խմբի երգչուհի Աննա Ռոմանովսկայայի մտերիմ ընկերուհու հետ։

Ըստ Grazia-ի նյութերի



© NEWS.am STYLE